ՀՊՏՀ ուրախների և հնարամիտների ակումբի ելույթները /ՈՒՀԱ/ մեկնարկեցին

Դիտումների քանակ՝ 1159

Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում մեկնարկեցին Ուրախների և հնարամիտների ակումբի ներկայացումները՝ «Ուսանողական գարուն 2013» փառատոնի շրջանակներում: Փառատոնի առաջին երկու օրը կլինեն Ուրախների և հնարամիտների ակումբի ներկայացումները, իսկ վերջին ` 3-րդ օրը, տեղի կունենա գալա համերգ, որի ժամանակ կկայանա նաև մրցույթի ամփոփումը: Նշենք, որ այսօր իրենց ելույթներով հանդես եկան ՀՊՏՀ ֆինանսական, կառավարման, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետները:
Յուրաքանչյուրը ֆակուլտետ հանդես եկավ լավ պատրաստված, ինքնատիպ և հետաքրքիր հումորային ելույթով, երիտասարդական թարմ գաղափարներով: Այս նախագիծը ամենամյա է և այն, իրավամբ, ուսանողական կյանքը հետաքրքիր և հիշարժան դարձնելու լավագույն ձևերից է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին