Նորություններ

Գտնվել է 4 նորություն

Ամփոփվեցին ՈւՀԱ մրցելույթները

Լեփ-լեցուն դահլիճ, չդադարող ծափահարություններ, սուր հումոր ու վարակիչ ծիծաղ. ՀՊՏՀ մեծ դահլիճում այսօր ամփոփվեցին ուրախների և հնարամիտների ակումբի մրցելույթները: «ՀՊՏՀ խաղեր-2019» մարզամշակութային փառատոնի շրջանակներում կայացած ՈՒՀԱ մրցույթը 2 օր շարունակ դասերի ավարտից հետո ստիպեց ուսանողներին ուրախ տեղավորվել...

ՀՊՏՀ ուրախների և հնարամիտների ակումբի ելույթները /ՈՒՀԱ/ մեկնարկեցին

Այսօր ՀՊՏՀ մեծ դահլիճում մեկնարկեցին Ուրախների և հնարամիտների ակումբի ներկայացումները՝ «Ուսանողական գարուն 2013» փառատոնի շրջանակներում: Փառատոնի առաջին երկու օրը կլինեն Ուրախների և հնարամիտների ակումբի ներկայացումները, իսկ վերջին ` 3-րդ օրը, տեղի կունենա գալա համերգ, որի ժամանակ կկայանա նաև մրցույթի ամփոփումը:...

ՀՊՏՀ «Нар-Хоз» թիմի ելույթը` հունվարին

Սիրելի ՀՊՏՀ-ականներ, ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց, որ  ՀՊՏՀ ուրախների և հնարամիտների «Нар-Хоз» թիմի ամանորյա ելույթը տեխնիկական պատճառներով այսօր տեղի չի ունենա: Այն կկազմակերպվի հունվարին:  Միջոցառման օրվա մասին նախապես կտեղեկացնենք: ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Սկսվում են ֆակուլտետների ՈՒՀԱ ելույթները

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Գրիշա Ամիրխանյանի տեղեկացմամբ`«Ուսանողական աշուն 2012» մարզամշակութային փառատոնի շրջանակում նոյեմբերի 28-ին և 29-ին կանցկացվեն  միջֆակուլտետային ուրախների և հնարամիտների ակումբների ելույթները: Երկու օրերի ընթացքում իրենց հումորային, երգիծական ծրագրերով հանդիսատեսին ծիծաղ ու բարձր տրամադրություն կպարգևեն ՀՊՏՀ 6 ֆակուլտետների թիմերը: Գրիշա Ամիրխանյանը նշեց նաև, որ ՀՊՏՀ ֆակուտետների ՈՒՀԱ  ելույթների ավարտից հետո կկազմակերպվեն պարի, երգի մրցույթներ:...