Հիշեցում աշխատանքային օրերի տեղափոխության մասին

Դիտումների քանակ՝ 1220

Սիրելի ուսանողներ, գործընկերներ, հիշեցնում ենք, որ մայիսի 28-ը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, կառավարության որոշմամբ հայտարարվել է ոչ աշխատանքային: Ոչ աշխատանքային է համարվել նաև մայիսի 27-ը, ինչի փոխարեն աշխատանքային է համարվել հունիսի 1-ը: Արդյունքում կունենանք 4 հանգստյան օր:

ՀՊՏՀ ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ մայիսի 27-ի ուսումնական պարապմունքները կտեղափոխվեն հունիսի 1, իսկ նույն օրվա ամփոփիչ ատեստավորման քննությունները`մայիսի 29-ը: 
Բոլորին մաղթում ենք հաճելի տոնական հանգիստ: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին