Մեր բուհում դասերը կավարտվեն հունիսի 8-ին

Դիտումների քանակ՝ 770


ՀՊՏՀ-ում 2012-2013 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կավարտվեն հունիսի 8-ին, իսկ հունիսի 3-ից` մեկ շաբաթ տևողությամբ, կընթանան ստուգարքները: Քննությունները կսկսվեն հունիսի 10-ին, որոնք կտևեն երեք շաբաթ:
Հիշեցնենք, որ սույն ժամանակացույցը վերաբերում է ՀՊՏՀ ուսուցման բոլոր կրթաձևերին /առկա և հեռակա բակալավրիատ, առկա և հեռակա մագիստրատուրա/: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը:
Նշենք, որ սա չի վերաբերում շրջանավարտներին, քանի որ նրանք ամփոփիչ ատեստավորման գործընթացում են, որը կավարտվի մայիսի 27-ին:
Հաջող քննաշրջան ենք մաղթում բոլոր ուսանողներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին