ՀՊՏՀ մարզական անցուդարձերը` այսօր
Այսօր «Ռեկորդների օր» մրցումներում աղջիկների հեռացատկի մրցման առաջին տեղը զբաղեցրեց Արմինե Հակոբյանը: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին տեղի էին ունեցել ներբուհական «Ռեկորդների օր» մրցումները, որտեղ հեռացատկ տեղից աղջիկների մրցումներում առաջին տեղը 2.28 մ. ցուցանիշով կիսել էին Արմինե Հակոբյանը /կառավարում 1-ին կուրս/ և Նեկտար Գրիգորյանը /հաշվ.հաշվառում 3-րդ կուրս/: Ինչպես տեղեկացրել էր ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Սիմոն Հակոբյանը, աղջիկներն առաջին տեղի համար պետք է մրցեին այսօր: Հենց այսօրվա մրցման արդյունքներով՝ Արմինե Հակոբյանը 2.27մ ցուցանիշով գրավեց առաջին պատվավոր տեղը, իսկ Նեկտար Գրիգորյանը 2.22 ցուցանիշով երկրորդ տեղում է:
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ նաև ՀՊՏՀ և ԵՊԼՀ դասախոսական թիմերի 2-րդ ընկերական հանդիպումը, որն ավարտվեց 0-3 հաշվով` հօգուտ ԵՊԼՀ –ի :
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին