Բարձրացնենք հայերենի դերն ու կշիռը. ՀՊՏՀ-ում մեկնարկեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի օլիմպիադա

Դիտումների քանակ՝ 1436

ՀՊՏՀ հայոց և ռուսաց լեզուների ամբիոնի վարիչ Մարի Զաքարյանի նախաձեռնությամբ այսօր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում մեկնարկեց օլիմպիադա` «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Մասնակցում էին ուսանողներ համալսարանի բոլոր ֆակուլտետներից: Մինչ ուսանողները կսկսեին հարցաթերթիկի հարցերին պատասխանելը` Մարի Զաքարյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց օլիմպիադայի կանոնները և հաջողություն մաղթեց բոլորին:
«Այս օլիմպիադան նախաձեռնելով` փորձում ենք բարձրացնել հայերենի դերն ու կշիռը տնտեսագետ ուսանողների շրջանում: Կարծում եմ` այսպիսի միջոցառումները կարող են մի նոր լծակ դառնալ հայրենով զբաղվելու համար»,-լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Մարի Զաքարյանը: Ամբիոնի վարիչը նշեց նաև, որ արդյունքների մասին մեզ կտեղեկացնի ավելի ուշ` օլիմպիադայի ամփոփումից հետո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին