Անոնս. Ճապոնական գարնան նրբագեղ հմայքը. կարդացեք «Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարում

Դիտումների քանակ՝ 1060

«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարում «Վերծանելով արվեստի գաղտնագրերը» խորագրի ներքո ընթերցողին ենք ներկայացնում ՀՊՏՀ փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի դոցենտ Սոֆյա Օհանյանի «Սակուրա` ճապոնական գարնան նրբագեղ հմայքը» հոդվածը: Այն նվիրված է ծաղկող բալենուն` սակուրային, որը Ճապոնիայում համարվում է գարնան տոնի, բնության զարթոնքի, կյանքի սկզբի խորհրդանիշ:
Հեղինակը, վերլուծելով բնության, մասնավորապես` սակուրայի նկատմամբ ճապոնացիների խորը հուզական վերաբերմունքը, անդրադառնում է նրանց գեղագիտական ըմբռնումներին, ավանդապատումներին, ավանդույթներին, գեղանկարչությանն և պոեզիային, վեր է հանում յուրատեսակ ազգային ու մշակութային արժեքներ ու առանձնահատկություններ, կյանքի խորը փիլիսոփայություն:
Սիրելի ընթերցողնե’ր, «Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարն արդեն պատրաստ է, պարզապես այն ձեզ կհասնի մի քանի օրից: Թույլ տվեք չհայտնել ինչու, քանի որ մեր պատրաստած անակնկալը կիմաստազրկվի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին