Անոնս. Կարդացեք «Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարում
«Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարում մեր ընթերցողին ենք ներկայացնում մի նոր խորագիր` «Փորձագիտական հարթակ», որի ներքո ՀՊՏՀ ապրանքագիտության և տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սպարտակ Սարատիկյանը առաջարկում է կենցաղային փորձաքննություն` պարզելու համար, թե պլաստմասսայե ապրանքներից որոնք են պիտանի կենցաղում օգտագործելու համար: Հեղինակը ներկայացնում է պլաստմասսայե արտադրանքների հումքատեսակի ճանաչման, որակի և անվտանգության ստուգման որոշ պարզագույն եղանակներ, որոնք կարելի է կիրառել սովորական տնային պայմաններում: Նյութը հետաքրքական կլինի նաև համապատասխան մասնագիտությամբ սովորող ուսանողների համար:
Սիրելի ընթերցողներ, «Տնտեսագետի» նոր համարը հագեցած կլինի նաև տարաբնույթ այլ թեմաներով` տնտեսագիտական, լեզվագիտական, ճանաչողական, մարզական, իրադարձային-լրատվական, գրական-գեղարվեստական:
Հետևեք մեր լրատվությանը և կտեղեկանաք ամսագրի հերթական համարի լույսընծայման մասին: Այն շատ շուտով կներկայացվի:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին