Լույս է տեսել «Էկոնոմ plus»-ի մարտյան համարը

Դիտումների քանակ՝ 768

ՀՊՏՀ ուսանողներն ու դասախոսներն այսօրվանից կարող են ընթերցել ուսանողական խորհրդի ամսագրի` «Էկոնոմ plus»-ի մարտյան համարը:
Համարի շապիկին մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, սպորտի վարպետ, Հայաստանի և ՀՊՏՀ վոլեյբոլի հավաքականների անդամ Արամ Մելքոնյանն է, ում հետ հարցազրույցը կարող եք կարդալ ամսագրի ներսում: «Էկոնոմ plus»-ը բացվում է ուսանողական բազմաբովանդակ ու հարուստ առօրյայի մասին տեղեկացնող լուրերով:
Ուսանողական ամսագիրը ներկայացնում է մի ուշագրավ հարցազրույց ևս. տնտեսագիտության դոկտոր, մարքեթինքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը պատմում է ամբիոնում կատարվող աշխատանքների, անելիքների ու ծրագրերի մասին:
Ամսագրում, ինչպես միշտ, տեղ են գտել նաև «Մտածողը», «Անմահ հերոսներ» խորագրերը, հետաքրքրաշարժ նյութեր: Մարզական էջը լուսանկարային շարքով պատմում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամների` Ռոման Բերեզովսկու, Հենրիխ Մխիթարյանի և Յուրի Մովսիսյանի հետ ՀՊՏՀ-ում կազմակերպված հանդիպման մասին:
Շնորհավորում ենք ամսագրի խմբագրակազմին և ուսանողական խորհրդին նոր համարի լույսընծայման առթիվ, մաղթում ստեղծագործական հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին