Այսօր կավարտվի միջանկյալ քննաշրջանը
Ապրիլի 13-ին ՀՊՏՀ-ում մեկնարկած միջանկյալ քննաշրջանը կավարտվի այսօր` ապրիլի 26-ին:
Քննական այս օրերի ընթացքում առկա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերում հաջողությամբ կազմակերպվեցին համակարգչային, թեստային և գրավոր եղանակով քննություններ: Ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանի տեղեկացմամբ` քննաշրջանն անցավ համաձայն կազմած ժամանակացույցի, առանց խափանումների:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, առկա բակալավրիատի 4-րդ կուրսերի ամփոփիչ քննաշրջանը կազմակերպվել էր մարտի 18-ից 22-ը ընկած ժամանակահատվածում: Ավարտական կուրսերի ուսանողները քննություն են հանձնել մասնագիտական երկու առարկաներից, հանրապետության տարբեր ձեռնարկություններում ու կազմակերպություններում անցել նախադիպլոմային փորձառություն և այս օրերին պատրաստվում են մասնակցելու ամփոփիչ ատեստավորման գործընթացին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին