Հավաստագրեր՝ «Եթե գիտես:7:1» ծրագրի թրեյնինգների առաջին դասընթացի մասնակիցներին

Դիտումների քանակ՝ 798

ՀՊՏՀ նիստերի սրահում ապրիլի 23-ին տեղի է ունեցել «Եթե գիտես:7:1» ծրագրի թրեյնինգների առաջին դասընթացի մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողություն: Նշենք, որ այս ծրագիրը կյանքի է կոչվել ՀՊՏՀ շարունակական և լրացուցիչ կրթության կենտրոնի նախաձեռնությամբ՝ բուհի և Ayvazyan&Partners ընկերության միջև ձեռք բերված փոխհամաձայնության շնորհիվ:
Վերոնշյալ դասընթացը վարել են ընկերության վերապատրաստողները: Մասնակիցներին շնորհավորել, ՀՊՏՀ-ի և Ayvazyan&Partners-ի կնիքներով հավաստագրեր է հանձնել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Ayvazyan&Partners-ի սեյլզ թրեյներ Վահե Այվազյանը մեզ հայտնեց, որ դասընթացի մասնակիցները շնորհակալության ու երախտագիտության խոսք են ուղղել Կորյուն Աթոյանին` ծրագրի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:

Պատմելով իրենց տպավորությունների մասին` նրանք նշել են, որ դասընթացի 14 պարապմունքի ընթացքում ձեռք են բերել գործնական գիտելիքներ, որոնք իրենց շատ կօգնեն սեփական բիզնես և աշխատանքային գործունեություն ծավալելու գործում: Վահե Այվազյանը տեղեկացրեց նաև, որ մայիսի 7-ից կմեկնարկի «Եթե գիտես:7:1» ծրագրի հաջորդ փուլը` «Եթե գիտես: Մերչենդայզինգ» խորագրով: Այն այս անգամ ևս կվարեն Ayvazyan&Partners ընկերության վերապատրաստողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին