Անոնս. Կարդացեք «Տնտեսագետի» մարտ-ապրիլյան համարում

Դիտումների քանակ՝ 851

Սիրելի ընթերցողներ, «Տնտեսագետի» առաջիկա` մարտ-ապրիլյան համարը հագեցած կլինի տարաբնույթ թեմաներով` տնտեսագիտական, լեզվագիտական, ճանաչողական, մարզական, իրադարձային-լրատվական, գրական-գեղարվեստական: Ի թիվս այլ տնտեսագիտական վերլուծությունների` դուք կարող եք ծանոթանալ «Անվճարունակ (սնանկ) կազմակերպությունների կառավարման միջազգային փորձը» հոդվածին: Հեղինակը` տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ ՀՀ և աուդիտի ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը կներկայացնի հակաճգնաժամային կառավարման և սնանկացման կանխարգելման միջոցառումների փորձը, այս խնդրի լուծման հետ կապված արտերկրում ձևավորված ավանդույթները, որոնք ուղղակիորեն կոչված են ապահովելու կազմակերպությունների կայուն և հուսալի զարգացումը: Սույն հոդվածից ընթերցողը պատկերացում կկազմի նաև սնանկացման վերաբերյալ օրենսդրական հիմքերի մասին:
Հետևեք մեր լրատվությանը և կտեղեկանաք ամսագրի հերթական համարի լույսընծայման մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին