ՀՊՏՀ գիտնականի հոդվածները լույս են տեսել Մոսկվայում հրատարակվող գիտական հանդեսներում

Դիտումների քանակ՝ 894

Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիաննա Գրիգորյանի գիտական հոդվածները հրապարակվել են Մոսկվայում հրատարակվող գիտական հանդեսներում: «Ներդրումային ռիսկերի էությունը արդյունաբերության մեջ» և «Ռիսկերի կառավարման մեթոդաբանությունը արդյունաբերության մեջ» հոդվածները տեղ են գտել «Տնտեսագիտություն և ֆինանսներ» («Экономика и финансы») գիտական հանդեսի օրերս լույս տեսած` 2012 հուլիս-դեկտեմբերյան համարում` «Կառավարման ռիսկեր» խորագրի ներքո, իսկ «Նորարարական ռիսկերի կառավարման և գնահատման հիմնախնդիրները» վերնագրով հոդվածը` «Միասնական գիտական ամսագիր» (Обьединенный научный журнал) հանդեսի նույնպես օրերս լույս տեսած` 2013 թվականի հունվար-փետրվարյան համարում` «Տնտեսագիտություն» խորագրի ներքո: Այս մասին մեզ հայտնեց հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի դեկան Աշոտ Մաթևոսյանը:

Լրատվութան և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Լիաննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ ինքը մասնակցել է Մոսկվայի տնտեսավիճակագրական ինստիտուտում (МЭСИ) 2012 թվականի հուլիսին տեղի ունեցած «Ներդրումային գործունեության հիմնախնդիրները» խորագրով գիտական ֆորումին: Տպագրված հոդվածները կազմվել են ֆորումում ունեցած իր`«Ներդրումային գործունեության ռիսկերի գնահատման վերլուծությունները և հիմնախնդիրները» թեմայով ելույթի հիման վրա:
Շնորհավորում ենք տիկին Գրիգորյանին և մաղթում նորանոր հաջողություններ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին