ՀՊՏՀ-ում շարունակվում են ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի ֆակուլտետային նիստերը

Դիտումների քանակ՝ 900

ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետում երեկ գումարվել է ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի ֆակուլտետային նիստը, որին մասնակցել են ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, թողարկող ամբիոնների վարիչները, դասախոսներ և ուսանողներ: 
Նիստի ընթացքում լսվել է 17 զեկուցում: Տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Լուսինե Մուրադյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ այսօր շարունակվել է նիստը և լսվել է 2 զեկուցում: Ավարտից հետո մրցատյանը քննարկել է բոլոր 19 զեկուցումները և, ամփոփելով արդյունքները, որոշել երեք լավագույն աշխատանքները, ինչպես նաև հայտարարել այն 5 ուսանողների անունները, ովքեր կերաշխավորվեն մասնակցելու համալսարանական ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի աշխատանքներին: Լուսինե Մուրադյանի տեղեկացմամբ` 1-ին և 2-րդ հորզոնականները համապասխանաբար զբաղեցրել են միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ Էդգար Թաղարյանը և Հերմինե Կատվալյանը: 3-րդ տեղը գրավել է մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության 4-րդ կուրսեցի Լիա Գյուլամիրյանը: 
ՀՊՏՀ ֆինասնական ֆակուլտետի այսօր մեկնարկած ՈՒԳԸ ֆակուլտետային նիստին մասնակցեցին ֆակուլտետի դեկան Սերգեյ Սուքիասյանը, ամբիոնների վարիչները, դասախոսներ և ուսանողներ: 
Ուսանող հետազոտողներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին Սերգեյ Սուքիասյանը, ֆինանսների ամբիոնի վարիչ Աշոտ Սալնազարյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աննա Ասլանյանը, ՀՊՏՀ ՈՒԳԸ նախագահ Վլադիմիր Գևորգյանը:
Մրցատանը լսեց տնտեսության ֆինանսական ոլորտի տարբեր հիմնահարցերին առնչվող 16 զեկուցում: 
Ֆինանսական ֆակուլտետի ՈՒԳԸ համակարգող Էդգար Աղաբեկյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տեղեկացրեց, որ նիստի ավարտից հետո մրցատյանը 7 ուսանողի երաշխավորել է մասնակցելու ՈՒԳԸ 35-րդ նստաշրջանի համալսարանական փուլին: Հայտնի են դարձել նաև առաջին երեք հորզոնականները զբաղեցրած ուսանողների անունները: Այսպիսով` 1-ին և 2-րդ հորզոնականնեըը զբաղեցրել են բանկային գործ մասնագիտության 4-րդ կուրսեցիներ Հայկազ Արամյանը և Կարինե Հովսեփյանը, 3-րդը` ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Աշխեն Տիգրանյանը: 
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է բոլորին և մաղթում հաջողություններ նաև համալսարանական փուլում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին