Հայրենիքին արժանի զինվորը. շնորհակալական նամակ`բուհի ռեկտորին

Դիտումների քանակ՝ 3420

ՀՊՏՀ ուսանողները զինվորի իրենց սրբազան պարտքը կատարում են պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, սիրով ու նվիրումով: Նրանցից մեկն է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Մարտին Երվանդի Ալեքսանյանը: Օրերս ՀՊՏՀ-ն ստացել է թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Լ. Ենգիբարյանի և նույն զորամասի ՊՎ հրամանատար, կապիտան Բ. Դանիելյանի շնորհակալական նամակը` ուղղված ռեկտոր Կորյուն Աթոյանին:
Նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր բուհի ուսանող Մարտին Երվանդի Ալեքսանյանը ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի N զորամասի պահպանության վաշտում: Նա բարեխղճորեն է կատարում իր սահմանադրական պարտքը Հայրենիքի հանդեպ, կարճ ժամանակաշրջանում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման գերազանցիկ և կարգապահ մարտիկ: Որպես հրաձիգ, զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է ծառայում իր համածառայակիցների համար, հրամանատարներին օգնում է ստորաբաժանումում կանոնադրական կարգուկանոն հաստատելու գործում:
Անկասկած, հայրենիքի արժանի զինվորի` Մարտին Երվանդի Ալեքսանյանի դաստիարակության գործում Ձեր ունեցած ներդրումը մեծ է: Սրտանց շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` Հայրենիքի աննկուն պաշտպան դաստիարակելու համար»:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին