Այսօր կմեկնարկի շախմատի առաջնությունը

Դիտումների քանակ՝ 605

Այսօր, ժամը 14.00-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը կմեկնարկի ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող շախմատի տղաների և աղջիկների առաջնությունը:
«ՀՊՏՀ թե’ տղաների, թե’ աղջիկների հավաքականները լավ են նախապատրաստվել մրցաշարին և, հուսով եմ, կցուցադրեն ուշագրավ խաղ», - լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին ասաց մեր համալսարանի տղաների և աղջիկների շախմատի հավաքականների մարզիչ Լյուդմիլա Հովհաննիսյանը և հույս հայտնեց, որ մեր շախմատիստները հաջող հանդես կգան:
Մեր շախմատիստներին մաղթում ենք հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասրակայնության հետ կապերի բաժին