Նորություններ

Գտնվել է 14 նորություն

ՀՊՏՀ մարզիկները՝ ուժային եռամարտի հանրապետական առաջնության մեդալակիրներ

ՀՀ բուհերի ուսանողների 20-րդ հանրապետական մարզական խաղերի ծրագրով ապրիլի 18-ին տեղի ունեցած ուժային եռամարտի առաջնությունում ՀՊՏՀ ուսանող-մարզիկները փայլուն են հանդես եկել: Այս առաջնությունից մեր տղաները վերադարձել են 1 ոսկե և 2 արծաթե մեդալներով: Ինչպես մեզ հայտնեց ուժային եռամարտի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության,...

ՀՊՏՀ աղջիկների վոլեյբոլի հավաքականը՝ բրոնզե մեդալակիր. ՀՊՏՀ մարզադահլիճում ընթանում է տղաների վոլեյբոլի առաջնությունը

Հայաստանի բուհերի ուսանողների 16-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում կայացած վոլեյբոլի աղջիկների առաջնությունում ՀՊՏՀ հավաքականը զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում մեր բուհի վոլեյբոլի աղջիկների հավաքականի...

ՀՊՏՀ ուսանողը նվաճել է արծաթե մեդալ. համալսարանական մարզական անցուդարձից

Մայիսի 1-ին ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հարություն Աբրահամյանը ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում կայացած ձյուդո մարզաձևի մրցույթում  գրավել է 2-րդ հորիզոնականը և նվաճել արծաթե մեդալ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ֆիզդաստիարակության,...

ՀՊՏՀ մարզադահլիճում անցկացված վոլեյբոլի հանրապետական խաղերն ավարտվել են

Ապրիլի 14-26-ը ՀՊՏՀ մարզադահլիճում  հայաստանյան բուհերի ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակներում անցկացվել են վոլեյբոլի խաղեր (աղջիկների և տղաների): Ապրիլի 14-19-ը կայացած աղջիկների խաղերում մեր բուհի թիմը  հաղթանակ տարավ Մանկավարժական  և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների...

ՀՊՏՀ ֆուտբոլի հավաքականը հաղթել է ճարտարագիտական համալսարանի թիմին

Երեկվանից մեկնարկած ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլի շրջանակներում այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի է ունեցել ՀՊՏՀ  ֆուտբոլի հավաքականի հանդիպումը ՀՊՃՀ հավաքականի հետ /ՀՊՃՀ/, որի արդյունքում 5:1 հաշվով մեր համալսարանի թիմը հաղթել է ՀՊՃՀ հավաքականին:...

Մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը

Այսօր մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի աշնանային փուլը: Հիշեցնենք, որ ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերը,  ըստ ժամանակացույցի, մեկնարկել են 2013թ. մարտ-մայիս  ամիսներին, շարունակվում են հոկտեմբերին, ընդգրկում են 7 մարզաձև` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ,...

Այսօր տեղի ունեցավ կրոսավազքի առաջնություն` բուհերի հավաքականների մասնակցությամբ

Այսօր «Հայաստան» մարզական ընկերության մարզադաշտում (նախկին «Սպարտակ» մարզադաշտ) մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող կրոսավազքի առաջնությունը: Մասնակցեցին ՀՀ տարբեր բուհերի, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի աղջիկների և տղաների 10 հավաքականներ: ՀՊՏՀ...

Մայիսի 9-ին տեղի կունենա կրոսավազքի առաջնություն. մեր ներկայությամբ աջակցենք ՀՊՏՀ հավաքականներին

ՀՊՏՀ սիրելի’ դասախոսներ և ուսանողներ, մայիսի 9-ին, ժամը 9.30-ին «Հայաստան» մարզական ընկերության մարզադաշտում (նախկին «Սպարտակ» մարզադաշտ, կրկեսի հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող կրոսավազք, որին կմասնակցեն ՀՀ տարբեր բուհերի` աղջիկների և տղաների...

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր կմեկնարկի վոլեյբոլի աղջիկների առաջնությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում ապրիլի 15-ին մեկնարկել էր ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող վոլեյբոլի տղաների առաջնությունը:  Եզրափակիչ խաղերը տեղի են ունեցել  ապրիլի 20-ին:  Ցավոք, ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականին բախտը չի ժպտացել,...

ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների հավաքականին շնորհվել է հաղթանակ

Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում այսօր մեկնարկեց ՀՀ բուհերի ուսանողների 14-րդ հանրապետական մարզական խաղերի շրջանակում անցկացվող վոլեյբոլի տղաների առաջնությունը, որին մասնակցում է հանրապետության տարբեր բուհերի 11 թիմ: Այս մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ վոլեյբոլի տղաների...