Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի հերթական համարը

Դիտումների քանակ՝ 748

Տնտեսագիտական (և ոչ միայն) վերլուծությունների, պարզաբանումների, նոր խոսքի սպասող բոլոր ընթերցողներին բարի լուր ենք հաղորդում. լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի հերթական համարը:
Ինչպես միշտ, այն հանդես է գալիս բազմախորագիր և ընթերցողին ներկայացնում տնտեսագիտության տեսության, մակրոտնտեսագիտության, տարածաշրջանային զարգացումների, համայնքների տնտեսական զարգացման, ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի, մաթեմատիկական մեթոդների հիմնահարցեր, առաջարկում նոր փաստեր, մոտեցումներ, տեսակետներ: Այս համարում ընթերցողին են ուղղված նաև պատմական, քաղաքագիտական, փիլիսոփայական, մեթոդաբանական բազմաթիվ հոդվածներ:

Սիրով տեղեկացնում ենք, որ «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի էլեկտրոնային տարբերակը շուտով հասանելի կլինի ընթերցողների ավելի լայն շրջանակի համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին