Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը կմեկնարկեն մարտի 25-ին

Դիտումների քանակ՝ 1101

ՀՊՏՀ-ում մարտի 25-ին կմեկնարկեն հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կուրսերի 2-րդ կիսամյակի դասերը: Բոլոր ֆակուլտետներում, բացառությամբ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, տնտեսության կարգավորման և ՄՏՀ ֆակուլտետների, հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսերի դասերը կկազմակերպվեն ժամը 14.05-ին: Իսկ վերոհիշյալ 2 ֆակուլտետների նշված կրթաձևի ուսանողների դասերի սկիզբը ժամը 09.30-ին է:
Հեռակա ուսուցման մագիստրատուրայի առաջին կուրսերի դասերը ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում կկազմակերպվեն երկրորդ հերթով`ժամը 14.05-ին: Բացառություն է կազմում ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը, որտեղ վերոհիշյալ կրթաձևի դասերն արդեն ավարտվել են. դրանք սկսվել էին փետրվարի 18-ին և տևել 4 շաբաթ:
Հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը կավարտվեն ապրիլի 19-ին:
Պարզաբանենք նաև, որ հեռակա ուսուցման բակալավրիատի 2-րդ և 3-րդ, հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսերի կիսամյակի դասերն արդեն ավարտվել են: Դրանք կազմակերպվել են փետրվարի 18-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է, հեռակա ուսուցման բակալավրիատի ներկայիս 4-րդ և 5-րդ կուրսերի դասապրոցեսը ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվում է մեկ անգամ, ավելի երկարատև ժամանակահատվածով: Վերոնշյալ կուրսերի դասերը կազմակերպվել են 1-ին կիսամյակում:
Սիրելի’ առաջին կուրսեցիներ, տեղեկացնում ենք, որ դասացուցակներն արդեն պատրաստ են և փակցված են ֆակուլտետների դեկանատներին հարակից ցուցավահանակներին:
Շնորհավորում ենք հեռակա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի բոլոր ուսանողներին` 2-րդ կիսամյակի դասերի մեկնարկի կապակցությամբ և մաղթում բարի ուսումնառություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին