Մեկնարկել է հանրապետական 14-րդ ուսանողական մարզական խաղերի առաջնությունը

Դիտումների քանակ՝ 836

Երեկ Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում մեկնարկել է հանրապետական 14-րդ ուսանողական մարզական խաղերի բասկետբոլի տղաների առաջնությունը, որին մասնակցում են հանրապետության տարբեր բուհերի 8 հավաքական: Այս մասին հայտնեց ՀՊՏՀ բասկետբոլի տղաների հավաքականի մարզիչ Հակոբ Կյոկչյանը՝ տեղեկացնելով, որ թիմերը հանդես կգան երկու ենթախմբով: ՀՊՏՀ թիմը Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայաստանում ֆրանսիական, Երևանի պետական բժշկական համալսարանների հավաքականների հետ միասին ընդգրկվել է երկրորդ ենթախմբում: Ենթախմբերի հաղթողները կպայքարեն առաջին և երկրորդ տեղերի համար: Հակոբ Կյոկչյանը տեղեկացրեց նաև, որ մեր համալսարանի բասկետբոլիստները երեկ մրցել են Երևանի պետական բժշկական համալսարանի լավ պատրաստված հավաքականի հետ: Թեև մեր տղաները պարտություն են կրել, այնուհանդերձ խաղն անցել է համառ ու լարված, դիտարժան պայքարում:
Այսօր, ժամը 15.30-ին ՀՊՏՀ բաստետբոլի տղաների հավաքականը կմրցի Հայաստանում ֆրանսիական համալսարանի, վաղը, ժամը 14.30-ին` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հավաքականների հետ:
Հիշեցնենք, որ խաղերն անցկացվում են ԵՊՀ մարզադահլիճում:
Թեժ պայքար և հաջող խաղ ենք մաղթում բոլորին:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին