Լույս է տեսել «Էկոնոմ plus»-ի 2013 թվականի առաջին համարը
11.03.2013
Դիտումների քանակ՝ 785
Լույս է տեսել ուսանողական խորհրդի ամսագրի` «Էկոնոմ plus»-ի 2013 թվականի առաջին համարը:
Ամսագիրն այս համարում պատմում է համալսարանի ուսանողական խորհրդի արձանագրած հաջողությունների մասին: Շապիկին ուսանողական խորհրդի շահած Հայկյան մրցանակն է` որպես լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին: Ամսագիրը լրաշարքով ամրագրել է ուսանողական առօրյայում տեղի ունեցող նշանակալի իրադարձությունները, ինչպես նաև ներկայացրել ավանդական «Անմահ հերոսներ», «Մտածողը» խորագրերը և այլ հետաքրքրաշարժ նյութեր:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ամսագրի խմբագրակազմին և ուսանողական խորհրդին` նոր համարի լույսընծայման առթիվ, մաղթում ստեղծագործական հաջողություններ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին