ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ

Դիտումների քանակ՝ 912

Հարգելի գործընկերներ, ուսանողներ, ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը շնորհավորանքի խոսք է հղել բուհի աշխատակցուհիներին ու ուսանողուհիներին՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Ռեկտորի շնորհավորական ուղերձը ներկայացնում ենք ստորև.

Մեր բուհի հարգելի աշխատակցուհիներ, սիրելի ուսանողուհիներ
Շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հղում իմ ջերմ բարեմաղթանքները:
Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու ձեր կարևոր առաքելությունը, ձեր արժանի դերակատարումը մեր պետության և ազգի, հայոց ընտանիքի պահպանման գործում: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, մաղթում երջանիկ օրեր, աշխատանքային հաջողություններ և հիշարժան առիթներ: Վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքում ևս կրողն եք այն գիտակցության, թե որքան կարևոր է ձեր ներդրումը նաև մեր համալսարանի զարգացման գործում: Լավ աշխատակիցներով, ինչպես նաև լավ ուսանողներով է պայմանավորված մեր վաղվա օրը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ, ցանկանում աշխատանքային և անձնական հաջողություններ: