2012-2013 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասացուցակները հրապարակվել են ՀՊՏՀ կայքում

Դիտումների քանակ՝ 958

ՀՊՏՀ սիրելի ուսանողնե'ր, 2012-2013 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսերի երկրորդ կիսամյակի դասացուցակներն այսօր տեղադրվել են ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Ֆակուլտետներ» բաժնի «Դասացուցակներ» խորագրի ներքո՝ բացառությամբ կառավարման ֆակուլտետի առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսերի: Վերջիններիս դասացուցակը կներկայացնենք երկուշաբթի:
Պարզաբանենք, որ 2011-2012 ուսումնական տարում փոքրաթիվ դիմորդներով պայմանավորված` առկա ուսուցման բակալավրիատի որոշ մասնագիտություններով 2-րդ կուրսեր չեն ձևավորվել, ուստի տեղադրված չեն նաև նրանց դասացուցակները: Ինչ վերաբերում է առկա ուսուցման մագիստրատուրայի 2-րդ կուրսերին, ապա նրանց համար երկրորդ կիսամյակում դասեր չեն կազմակերպվի. վերջիններս փետրվարի 11-ից կանցնեն գիտահետազոտական պրակտիկա, որից հետո կմեկնարկեն մագիստրոսական թեզի պատրաստման աշխատանքները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժի