«Ամբերդ»-ն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկաների սեպտեմբերյան գործարքները
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկայում սեպտեմբեր ամսին կատարված գործառնությունները:
Համաձայն ամփոփման, սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից շաբաթական ռեպո գործարք կնքվել է ընդամենը 8 մլրդ դրամ ծավալով: Ինչպես օգոստոս ամսին, սեպտեմբերին ևս, ՀՀ ԿԲ-ն չի իրականացրել պետական պարտատոմնսերի առք, փոխարենը ներգրավել է դրամական միջոցներ՝ 610.7 մլրդի ՀՀ դրամի չափով:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը միջբանկային շուկայում ամսվա ընթացքում հիմնականում դրսևորել է նվազման միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ նվազելով մոտ 0.08% առքի և վաճառքի փոխարժեքների համար: Եվրոյի և ռուսական ռուբլու դեպքում փոխարժեքները աճի միտումներ են ցուցաբերել սեպտեմբեր ամսին` եվրոն աճելով մոտ 1%, իսկ ռուբլին ` 3.3%:
Ռեպո և սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը նվազել է 11.2%-ով, իսկ եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը նվազել է 5 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են աճի միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը աճել են 26.5%-ով, իսկ դոլարային վարկերը՝ 57.7%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը աճել է 3.35%-ով: Ինչպես նախորդ ամսին, սեպտեմբերին ևս եվրոյով սվոփ գործարքներ չեն կնքվել:
Պետական պարտատոմսերի և՛ առաջնային, և՛ երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը սեպտեմբեր ամսվա վերջին կազմել է 6.7779 % (օգոստոսի վերջին՝ 6.8839): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 13.4395%՝ նախորդ ամսվա վերջի 13.4444-ի փոխարեն:
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ կտրուկ աճել է մոտ 3 անգամ, իսկ եկամտաբերությունները, պայմանավորված ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը նվազել է մոտ 98.9 տոկոսով՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ:
Ֆինանսականշուկայիամփոփցուցանիշներ
Արտարժույթիշուկայիամփոփցուցանիշներ
ՀՀԿԲդրամավարկայինքաղաքականությանամփոփցուցանիշներ
Ֆինանսականշուկաներիվիճակըևզարգացումները 2017թսեպտեմբերամսին (ամսականտեսություն )
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին