Այսօր մեկնարկեց լուծարքային շրջանի առաջին փուլը

Դիտումների քանակ՝ 878

ՀՊՏՀ-ում այսօր մեկնարկեց լուծարքային շրջանի առաջին փուլը, որին մասնակցում են առկա ուսուցման բակալավրիատի 1-4-րդ, հեռակա ուսուցման բակալավրիատի 1-3-րդ կուրսերի, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի` ամփոփիչ քննաշրջանի ընթացքում «անբավարար» գնահատականներ ստացած և չներկայացած ուսանողները: Առաջին լուծարքային շրջանը կավարտվի փետրվարի 8-ին:
Հեռակա ուսուցման բակալավրիատի 4-րդ կուրսերի առաջին լուծարքային շրջանը կմեկնարկի մայիսի 13-ին (2 շաբաթ), երկրորդը` սեպտեմբերի 9-ին (2 շաբաթ): Վերոնշյալ կրթաձևի 5-րդ կուրսեցիների առաջին լուծարքային փուլը կսկսվի մարտի 4-ին (2 շաբաթ), երկրորդը` մարտի 18-ին (2 շաբաթ): Նշենք նաև, որ վերոնշյալի մասին կարող եք տեղեկանալ ՀՊՏՀ պաշտոնական (аsue.am) կայքի 6-րդ բաների «Որոշումներ` ռեկտորատից» խորագրի ներքո, որտեղ տեղադրված են ինչպես հեռակա ուսուցման համակարգի 2012-2013 ուստարվա 1-ին կիսամյակի քննաշրջանի և 2013-2014 ուստարվա ուսումնական պարապմունքների կազմակերպման (քաղվածքով), այնպես էլ 1-4 կուրսերի առկա բակալավրիատի, առկա և հեռակա մագիստրատուրայի միջանկյալ և ամփոփիչ քննաշրջանների (այդ թվում՝ լուծարքները) ժամանակացույցերը:

Հիշեցնենք, որ լուծարքների երկրորդ փուլը կկազմակերպվի փետրվարի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին