Գիտխորհուրդն ընտրեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկան

Դիտումների քանակ՝ 1220

Այսօր կայացած ՀՊՏՀ գիտխորհրդի նիստում տեղի ունեցավ կառավարման ֆակուլտետի դեկանի ընտրություն: Միակ թեկնածուն՝ ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Թավադյանը, գիտխորհրդի անդամների քվեարկության արդյունքում (53 կողմ, 3 դեմ) ընտրվեց ֆակուլտետի դեկան: Գիտխորհրդի անդամներն ընտրության արդյունքներին կողմ քվեարկեցին:
Մինչ ընտրությունը Միքայել Թավադյանը հանդես եկավ ծրագրային ելույթով՝ մատնանշելով իր անելիքներն ընտրվելու դեպքում: Նա հավաստիացրեց, որ հատկապես ուշադրություն է դարձնելու ուսանողների փորձառությունների կազմակերպմանը, դասագրքերի, ձեռնարկների հրատարակմանը, գիտակրթական ծրագրերի իրականացմանը, ուսումնական և աշխատանքային կարգապահության հարցերին:
Շնորհավորում ենք հարգարժան պարոն Թավադյանին և մաղթում արդյունավետ աշխատանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին