«Ամբերդ»-ն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկաների սեպտեմբերյան գործարքները

Դիտումների քանակ՝ 2232

ՀՊՏՀ  «Ամբերդ»  հետազոտական կենտրոնն ամփոփել է ՀՀ ֆինանսական շուկայում սեպտեմբեր ամսին կատարված գործառնությունները:

Համաձայն ամփոփման,  սեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկը կիրառել է հիմնականում իրացվելիության կրճատման գործիքներ: Իրացվելիության ավելացման գործիքներից շաբաթական ռեպո գործարք կնքվել է ընդամենը 8 մլրդ դրամ ծավալով: Ինչպես օգոստոս ամսին, սեպտեմբերին ևս, ՀՀ  ԿԲ-ն չի իրականացրել պետական պարտատոմնսերի առք, փոխարենը ներգրավել է դրամական միջոցներ՝  610.7 մլրդի ՀՀ դրամի չափով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը միջբանկային շուկայում ամսվա ընթացքում  հիմնականում դրսևորել է նվազման միտում՝ ամսվա վերջին ամսվա սկզբի դրությամբ նվազելով մոտ 0.08% առքի և վաճառքի փոխարժեքների  համար:  Եվրոյի և ռուսական ռուբլու դեպքում փոխարժեքները աճի միտումներ են ցուցաբերել սեպտեմբեր ամսին` եվրոն աճելով  մոտ 1%, իսկ ռուբլին ` 3.3%:

Ռեպո և  սվոփ գործառնությունների, միջբանկային վարկերի շուկաներում նույնպես ակտիվ է եղել: Արտաբորսայական ռեպոների ծավալը նվազել է 11.2%-ով, իսկ եվրոբոնդերով կնքված ռեպոների ծավալը նվազել է 5 %-ով: Միջբանկային վարկերի շուկաներում նկատվել են աճի միտումներ: ՀՀ դրամով միջբանկային վարկերը աճել են 26.5%-ով, իսկ դոլարային վարկերը՝ 57.7%- ով: Սվոփ շուկայում դոլարով կնքված սվոփների ծավալը աճել է 3.35%-ով: Ինչպես նախորդ ամսին, սեպտեմբերին ևս եվրոյով  սվոփ գործարքներ չեն կնքվել:

Պետական պարտատոմսերի և՛ առաջնային, և՛ երկրորդային շուկաներում հիմնականում գրանցվել է բավականին մեծ ակտիվություն և հիմնականում տոկոսադրույքների նվազման միտումներ, ինչի արդյունքում  շրջանառության մեջ եղած կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը սեպտեմբեր ամսվա  վերջին կազմել է 6.7779 % (օգոստոսի վերջին՝ 6.8839): Միջնաժամկետ և երկարաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը շրջանառության մեջ կազմել է 13.4395%՝ նախորդ ամսվա վերջի 13.4444-ի փոխարեն:

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալը նախորդ ամսվա համեմատ կտրուկ աճել է մոտ 3 անգամ, իսկ եկամտաբերությունները, պայմանավորված ֆինանսական շուկաներում եկամտաբերությունների նվազման միտումներով, էականորեն նվազել են: Բաժնետոմսերի շուկայում գործարքների ծավալը նվազել է մոտ  98.9 տոկոսով՝  նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ:

Ֆինանսականշուկայիամփոփցուցանիշներ

Արտարժույթիշուկայիամփոփցուցանիշներ

ՀՀԿԲդրամավարկայինքաղաքականությանամփոփցուցանիշներ

Ֆինանսականշուկաներիվիճակըևզարգացումները 2017թսեպտեմբերամսին (ամսականտեսություն )

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին