Վաղը կկայանա ՀՊՏՀ գիտխորհրդի ընդլայնված նիստը

Դիտումների քանակ՝ 867

Դեկտեմբերի 27-ին ժամը 11.00-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի կունենա գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես կգա զեկուցմամբ՝ ներկայացնելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թվականի ուսումնագիտական և ֆինանսատնտեսական գործունեության արդյունքները, ինչպես նաև 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները: 
Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինասավորմամբ կատարված գիտական թեմաների ամփոփիչ հաշվետվությունների մասին զեկուցումներ կներկայացնեն կառավարման ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին