ՀՊՏՀ ֆակուլտետներում շարունակվում է յուրօրինակ և ինքնատիպ տոնածառերի ցուցադրությունը
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետներում տեղադրվել և ցուցադրվում են ՀՊՏՀ ուսանողական խորհրդի հայտարարած ինքնատիպ տոնածառերի մրցույթին մասնակցող տոնածառերը: Վերոնշյալ ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, աշխատակիցները հիացմունքով արձանագրում են, որ ուսանողների երևակայությունը սահմաններ չի ճանաչում:
Առաջիկա օրերին հեղինակավոր մրցատյանը կորոշի ինքնատիպ տոնածառերի մրցույթի հաղթողին:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 21-ից ինքնատիպ տոնածառեր է ցուցադրում նաև կառավարման ֆակուլտետը:
(կառավարման ֆակուլտետ) (Մարքեթինգի և բիզն.կազմ. ֆակ.)
(ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ ) (ՀՀ և աուդիտի ֆակուլտետ)
(ֆինանսական ֆակուլտետ) (ինֆորմ. և վիճակ. ֆակ.)
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին