ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկանը հիշեցնում է
06.12.2012
Դիտումների քանակ՝ 1066
ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի սիրելի շրջանավարտնե’ր, ֆակուլտետի դեկան Թաթուլ Մկրտչյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինի միջոցով ձեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ պատրաստ են 2011-2012 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ու մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների միջուկները: Դրանք կարող եք ստանալ դեկանատից:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, պատրաստ են նաև ՀՊՏՀ մյուս ֆակուլտետների վերոնշյալ կրթաձևերի շրջանավարտների դիպլոմների միջուկները։ Թաթուլ Մկրտչյանի հիշեցումը լավ առիթ է, որպեսզի մյուս ֆակուլտետների շրջանավարտները ևս մեկ անգամ տեղեկացվեն, որ միջուկները պատրաստ են, և դրանք կարելի է ստանալ ֆակուլտետների դեկանատներից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին