Կինոդիտում, ինքնատիպ տոնածառների մրցույթ. միջոցառումներ՝ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ

Դիտումների քանակ՝ 822

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ վերսկսվում են ժամանցային, մշակութային միջոցառումները. դեկտեմբերի 7-ին, ժամը 14:30-ին, ՀՊՏՀ մեծ դահլիճում տեղի կունենա ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող հերթական կինոդիտումը: Ուսանողները կդիտեն նախապես հայտարարված քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած ֆիլմը: 
ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը «Global HR» ՍՊԸ-ի հետ համատեղ կկազմակերպի 5-օրյա խորհրդատվություններ` նվիրված աշխատանքային առաջընթացին: Դրանք տեղի կունենան ՀՊՏՀ նիստերի սրահում, դեկտեմբեր 10-14-ը, ժամը 14:30-ին: 
Ամանորյա տոներին ընդառաջ, ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը հանդես է գալիս նոր առաջարկով. կանցկացվի ինքնատիպ տոնածառների մրցույթ, որին կմասնակցեն ՀՊՏՀ ֆակուլտետների բոլոր կուրսերը: Տոնածառների ցուցադրությունը տեղի կունենա ՀՊՏՀ բակում և ֆակուլտետների տարածքներում: Հաղթող կուրսերին սպասվում են մրցանակներ: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ ուսխորհրդից։

ՀՊՏՀ Լրատվութան և հասարակայնության հետ կապերի բաժին