ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորանք է հղել «Տնտեսագետին»

Դիտումների քանակ՝ 1008

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորանք է հղել «Տնտեսագետ» ամսագրի 35–ամյակի կապակցությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև.

 Հայ մամուլի մեծ ընտանիքում այս տարի իր հիմնադրման 35–ամյակն է տոնում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» պաշտոնաթերթը։

Արդեն 35 տարի՝ «Տնտեսագետն» իր ուրույն տեղն ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կյանքում՝ լինելով բուհական իրադարձությունների վավերագիրը, համալսարանականների լավ և սպասված ընկերը։ Ավելի քան 3 տասնամյակ կայացման ճանապարհ անցած ամսագիրը այսօր ևս շարունակում է պատվով կատարել իր առաքելությունը՝ սերունդների կրթման և դաստիարակման գործում պահպանելով իր  անգնահատելի ներդրումը։

 Սև–սպիտակ տպագրությամբ լույս ընծայվող ամսագիրը տեխնոլոգիաների զարգացման մեր դարաշրջանում անմասն չի մնացել ներկա զարգացումներից և արդեն մեկ տարի՝ «Տնտեսագետը» լույս է ընծայվում բոլորովին նոր որակով՝ թե արտաքին տեսքի, թե բովանդակության իմաստով։ Հիմա այն հրատարակվում է ամբողջությամբ գունավոր, երկամսյա պարբերականությամբ։ Բովանդակային առումով ևս ամսագիրը սահմանել է բարձր նշաձող, որին հասնելու համար լուրջ ջանքեր են գործի  դրվում։ «Տնտեսագետի» լույս ընծայմամբ զբաղվող լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ամսագրի բարձր մակարդակն ապահովելու համար անընդհատ որոնումների մեջ է։

Շնորհավորում եմ «Տնտեսագետի» տարեդարձը և մաղթում նոր ձեռքբերումներ։

 ՀՀ ԱԺ նախագահ,

ՀՊՏՀ խորհրդի նախագահ

Հովիկ Աբրահամյան