ՀՊՏՀ գիտխորհրդի օրակարգում կքննարկվեն ուսումնակազմակերպական հարցեր

Դիտումների քանակ՝ 1062

Նոյեմբերի 19-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ նիստերի սրահում տեղի կունենա  գիտական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի  պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանի հաղորդումն է 2012-2013 ուսումնական տարվա ընդունելության արդյունքների մասին: Ուսման վարձավճարի գանձման ընթացքը կներկայացնի  ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Վերջինս կներկայացնի նաև  2012-2013 ուսումնական տարվա առկա և հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման առարկայական ցանկը հաստատելու մասին հարցը: Ուսումնակազմակերպական աշխատանքների բաժնի պետ Ա. Կարախանյանը  կանդրադառնա երկրորդ լուծարքի արդյունքներին և ուսումնական ստորաբաժանումների խնդիրներին:  Համալսարանի ինստիտուցիոնալ  հավատարմագրման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի և ստորաբաժանումների խնդիրների մասին կխոսի  որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը:

Գիտխորհրդի նիստում կքննարկվեն նաև ընթացիկ այլ հարցեր:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին