ՀՊՏՀ ամբիոնների աշխատանքը՝ ցուցահանդեսում
14.11.2012
Դիտումների քանակ՝ 860
«Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» խորագրով ՀՊՏՀ 22-րդ գիտական նստաշրջանի նախօրյակին` նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին ՀՊՏՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում կբացվի ցուցահանդես: Գիտությամբ զբաղվող համալսարանի կարևորագույն ստորաբաժանումները` ամբիոնները, կներկայացնեն իրենց վերջին 5 տարիների հրատարակություններն ու հրապարակումները: Այս մասին տեղեկացնում են ՀՊՏՀ գիտության բաժնից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին