Լույս է տեսել «Բանբեր ՀՊՏՀ» հանդեսի նոր համարը

Դիտումների քանակ՝ 918

Լույս է տեսել «Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» հանդեսի հերթական համարը: «Տնտեսագիտության տեսություն» խորագրի ներքո հանդես են գալիս Հովսեփ Աղաջանյանը` «Ֆինանսական անկայունության հարցի շուրջ», Խանում Հարությունյանը` «Տնտեսական վարքագծի մոդելների հիմնախնդիրը» հրապարակումներով: Տարածաշրջանային զարգացումներին են անդրադառնում Աշոտ Մարկոսյանը և Բորիս Ավագյանը («Դեպի ծով ելք չունեցող երկրների տնտեսության զարգացման հեռանկարները»): Նորամուծական քաղաքականության հիմնահարցերն է վերլուծում Ատոմ Մարգարյանը («ՀՀ տեխնոլոգիական փոխանցման ներուժի զարգացման հիմնահարցերը»): Իրենց հոդվածներում ֆինանսական ոլորտի հիմնախնդիրներն են արծարծում Իդա Հարությունյանը («Պետական ֆինանսների կառավարման համակարգի խնդիրները և դրանց լուծման հիմնական ուղիները ՀՀ-ում») և Կարեն Մամիկոնյանը («Հավաքական (սինդիկացված) վարկերի տրամադրման համաշխարհային փորձի օգտագործումը ՀՀ-ում»): Ռիսկերի կառավարմանն են առնչվում Արթուր Սարգսյանի («Սնանկացման ռիսկի գնահատման արևմտյան մոդելները և դրանց կիրառման հնարավորությունը ՀՀ-ում») և Անի Տերտերյանի («Ձեռնարկատիրական գործունեությանը բնորոշ ռիսկերի համալիր գնահատման և կառավարման մեթոդաբանություն») հրապարակումները: Հարկային քաղաքականության բարեփոխումների մասին է Նարեկ Գևորգյանի («ՀՀ հարկային բարեփոխումների հիմնական դրույթները` որպես ժառանգություն խորհրդային ժամանակաշրջանից») հոդվածը: 
«Բանբեր ՀՊՏՀ-ի» գիտական հանդեսում կարող եք ընթերցել նաև «Հանքային ռեսուրսներ», «Ագրարային տնտեսագիտություն», «Պետական կառավարում», «Մեթոդաբանություն», «Լեզվաբանություն» խորագրերի ներքո հրապարակված հոդվածները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին