ՀՊՏՀ ուսանողները մասնակցել են ԵՊՀ-ում անցկացված միջազգային գիտաժողովի աշխատանքներին
Հոկտեմբերին ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ անցկացված Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 65-ամյակին նվիրված ասպիրանտների և երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովի մասնակիցների թվում են եղել և զեկուցումներով հանդես են եկել ՀՊՏՀ ֆինանսական, կառավարման, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, հաշվապահական հաշվառման և աուդիտի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների 28 ուսանողներ: ՀՊՏՀ ուսանող հետազոտողներն իրենց ուսումնասիրությունները ներկայացրել են տնտեսագիտության բաժանմունքի ֆինանսների և մոդելավորման, կառավարման և տնտեսագիտության տեսության և միջազգային տնտեսագիտության ենթաբաժանմունքներում: Միջազգային գիտաժողովի աշխատանքները կազմակերպվել էին ոչ մրցութային եղանակով, և ՀՊՏՀ-ից մասնակցած բոլոր ուսանողները ստացել են մասնակցության հավաստագրեր: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեցին ՀՊՏՀ գիտության բաժնից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին