Վաղը կմեկնարկի 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի աղջիկների մրցաշարը
Վաղը Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանում կմեկնարկի ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի առաջնության բասկետբոլի աղջիկների մրցաշարը: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանի տեղեկացմամբ` մրցաշարին կմասնակցեն հանրապետության տարբեր բուհերի 7 հավաքականներ` երկու ենթախմբով: ՀՊՏՀ բասկետբոլի աղջիկների հավաքականը կխաղա առաջին ենթախմբում, որտեղ կմրցակցի Հայ- ռուսական (սլավոնական) և Հայկական պետական մանկավարժական համալսարանների թիմերի հետ: Երկրորդ ենթախմբում ընդգրկված են Հայաստանի պետական, Հայաստանի պետական ճարտարագիտական, Հայաստանի պետական ագրարային և Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանների թիմերը: 1-4-րդ տեղերի համար կպայքարեն ենթախմբերում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը:
Բոլոր խաղերը տեղի կունենան Հայ- ռուսական (սլավոնական) համալսարանի մարզադահլիճում:
Վաղը ժամը 16.00-ին ՀՊՏՀ բասկետբոլիստ աղջիկները կմրցեն տանտերերի հետ: Ցանկացողներն իրենց ներկայությամբ կարող են ոգևորել ու աջակցել մեր թիմին:
Դիտարժան խաղ և հաղթանակներ ենք մաղթում ՀՊՏՀ մարզիկներին
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին