ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատ ընդունվածների ցուցակներն արդեն փակցված են

Դիտումների քանակ՝ 802

ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի սիրելի դիմորդնե’ր, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին րոպեներ առաջ տեղեկացրեց, որ արդեն փակցված են ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատ ընդունվածների ցուցակները: Դրանց կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի մուտքի մոտ։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդների դիմում հայտերի ընդունումը սկսել էր օգոստոսի 10–ից և ավարտել սեպտեմբերի 20-ին: Ընդունելության քննությունները կազմակերպվեցին հոկտեմբերի 6-ին, 7-ին, 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին: 

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին