Նորություններ

Գտնվել է 20 նորություն

ՀՊՏՀ-ն հայտարարում է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ հեռակա ուսուցմամբ վճարովի, ինչպես նաև անվճար հիմունքներով ասպիրանտուրայի ընդունելություն: Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ: Մանրամասներին...

ՀՊՏՀ հեռակա ասպիրանտուրայի ընդունելությունը մեկնարկել է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է 2017-2018 ուսումնական տարվա նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն. մասնագիտություններին և ընդունելության փաստաթղթերի ցանկին ծանոթացեք ՀՊՏՀ գիտության և ասպիրանտուրայի բաժնի տրամադրած...

Նոյեմբերի 12-ին կսկսվեն ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ 1-ին և 3-րդ կուրսերի դասերը

Նոյեմբերի 12-ին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում կմեկնարկի հեռակա ուսուցմամբ բակալավրիատի 1-ին և 3-րդ կուրսերի ուսումնառության գործընթացը` 4 շաբաթ տևողությամբ: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին ֆակուլտետների դեկանները, դասապրոցեսը ֆակուլտետներում կկազմակերպվի տարբեր հերթերում:...

ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատ ընդունվածների ցուցակներն արդեն փակցված են

ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի սիրելի դիմորդնե’ր, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին րոպեներ առաջ տեղեկացրեց, որ արդեն փակցված են ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատ ընդունվածների ցուցակները: Դրանց կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ ընդունող...

Սկսվել է ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը

ՀՊՏՀ ասպիրանտուրայի բաժնից տեղեկացնում են, որ սկսվել է հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը 2012-2013 ուսումնական տարվա համար: Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև: Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Վճարովի հիմունքներով հեռակա ասպիրանտուրայում  ընդունելությունը կատարվում է  բոլոր մասնագիտությունների...

Ավարտվել են ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները

Հոկտեմբերի 21-ին ավարտվել են ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները: ՀՊՏՀ 26 մասնագիտություններով և մասնագիտացումներով դիմած 527 դիմորդից հաջողությամբ քննությունները հանձնել և բուհ է ընդունվել 460-ը: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ ընդունվածների ցուցակները կփակցվեն մինչև հոկտեմբերի 25-ը: Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը...

Հոկտեմբերի 22-ին կսկսվեն ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը

Հոկտեմբերի 22-ին ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում կմեկնարկի հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսումնառության գործընթացը` 4 շաբաթ տևողությամբ: Ինչպես ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեցին ֆակուլտետների դեկանները, դասապրոցեսը ֆակուլտետներում կկազմակերպվի տարբեր հերթերով: Այսպիսով, ֆինանսական ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետներում դասերի մեկնարկը 9.30-ին է, իսկ կառավարման, հաշվապահական հաշվառման և աուդիտի, տնտեսության կարգավորման և ՄՏՀ-ի ու ինֆորմատիկայի...

Հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի կունենան ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության վերջին քննությունները

Հոկտեմբերի 20-ին և 21-ին ՀՊՏՀ-ում տեղի են կունենա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության վերջին քննությունը «Օտար լեզու» առարկայից: Քննական երկու օրերի ընթացքում քննություն կհանձնի 450 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ քննության առաջին օրը 106 հոգի քննություն կհանձնի «Անգլերեն» առարկայից, 14-ը` «Ռուսերեն»-ից, 7-ը`«Գերմաներեն»-ից: Երկրորդ օրը 101 դիմորդ քննություն...

Հոկտեմբերի 13-ին և 14-ին հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և գրականություն»-ից

Հոկտեմբերի 13-ին և 14-ին ՀՊՏՀ-ում կանցկացվեն հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննություններ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: Երկու օրերի ընթացքում քննություններին կմասնակցի շուրջ 190 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու...

Անցած երկու օրերին տեղի են ունեցել ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները

Հոկտեմբերի 6-ին և 7-ին ՀՊՏՀ-ում տեղի են ունեցել հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննություններ «Մաթեմատիկա» առարկայից: Քննական երկու օրերի ընթացքում քննություն է հանձնել 266 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ «Մաթեմատիկա» առարկայից քննություն հանձնածների մեծամասնությունը չի մասնակցել միասնական քննություններին, իսկ մի մասն էլ, չբավարարվելով միասնական...