Ֆինանսական հաշվառման ամբիոնի նախաձեռնած բաց դասերը պարբերական են դառնում
24.10.2012
Դիտումների քանակ՝ 984
ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի նախաձեռնությամբ այսօր, ժամը 14.00-ին բաց դասի շրջանակում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի թիվ 11 լսարանում պարզաբանվեցին Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի միջազգային ստանդարտները (ՀՀՀՀՄՍ): Ֆինանսական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ալվարդ Սարգսյանը լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին տեղեկացրեց, որ շարունակվելու է բաց դասերի պարբերականությունը. դրանք կանցկացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 14.00-ին հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի թիվ 11 լսարանում: Բաց դասերին կարող են մասնակցել ինչպես հաշվապահական հաշվառման և աուդիտի, ֆինանսականի, այնպես էլ համալսարանի մյուս ֆակուլտետների բակալավրիատի 4-րդ և մագիստրատուրայի ուսանողները:
Տեղեկացնենք, որ առաջին բաց դասը տեղի էր ունեցել անցյալ չորեքշաբթի: Հաշվապահական հաշվառումն ըստ ճյուղերի մասնագիտության մագիստրանտները մեկնաբանել են «ՀՀՀՀՄՍ-17` Հիմնական միջոցներ»-ը (զեկուցող` Ա. Միքայելյան) և «ՀՀՀՀՄՍ 12` Պաշարներ»-ը (զեկուցող` Ա. Մաղաքյան):
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին