ՀՊՏՀ–ում ուսումնական գործընթաց է. պրոռեկտորները շրջայց կատարեցին ֆակուլտետներում

Դիտումների քանակ՝ 877

ՀՊՏՀ-ում ուսումնական տարին իր բնականոն հունի մեջ է: Ուսումնառության գործընթացին ամենայն ուշադրությամբ հետևում է նաև ՀՊՏՀ բուհի ղեկավարությունը՝ պարբերաբար շրջայցեր կատարելով լսարաններ։

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի բուհ ընդունված ուսանողը հասկանա, որ ոտք է դրել կրթօջախ և լուրջ անելիքներ ու պարտականություններ ունի: Մեր ուսանողները պետք է գիտակցեն, որ այստեղ գիտելիք են ստանում` վճարելով դրա համար, ուստի պետք է դասապրոցեսին ներկա լինեն և չբացակայեն»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը և հավելեց, որ պարբերաբար շրջայցեր են կատարելու ֆակուլտետներ, ստուգելու են ուսանողների հաճախումները, ծանոթանալու են նրանց մտահոգություններին, պատասխանելու ուսանողներին հուզող հարցերին: 
Այսօր ևս շրջայցի էին դուրս եկել ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը և ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, որոնք ֆակուլտետների դեկանների ուղեկցությամբ հերթական շրջայցը կատարեցին ֆակուլտետներում, եղան լսարաններում, պատասխանեցին դասավանդող դասախոսներին և ուսանողներին հուզող հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին