ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի վոլեյբոլի հավաքականը նվաճեց միջֆակուլտային առաջնության հաղթողի կոչումը

Դիտումների քանակ՝ 743

ՀՊՏՀ մարզադահլիճում այսօր ավարտվեց «Ուսանողական աշուն-2012» մարզամշակութային փառատոնի շրջանակներում անցկացված վոլեյբոլի միջֆակուլտետային առաջնությունը: ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետների վոլեյբոլի հավաքականները համառ պայքար մղեցին հաղթողի կոչումը նվաճելու համար: Եզրափակիչ դուրս եկան ֆինանսական ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետների թիմերը: Ի վերջո, 2:0 հաշվով հաղթեցին ֆինանսական ֆակուլտետի վոլեյբոլիստները` նվաճելով հաղթողի կոչումը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց մարքեթինգի, 3-րդը` հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետների հավաքականները: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ վոլեյբոլի միջֆակուլտետային առաջնության գլխավոր մրցավար Սիմոն Հակոբյանը:

Տեղեկացնենք, որ վաղը, ժամը 13.00-ին կմեկնարկի շախմատի միջֆակուլտետային առաջնությունը:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին