Ավարտվել են ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները
23.10.2012
Դիտումների քանակ՝ 903
Հոկտեմբերի 21-ին ավարտվել են ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության քննությունները: ՀՊՏՀ 26 մասնագիտություններով և մասնագիտացումներով դիմած 527 դիմորդից հաջողությամբ քննությունները հանձնել և բուհ է ընդունվել 460-ը: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ ընդունվածների ցուցակները կփակցվեն մինչև հոկտեմբերի 25-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդների դիմում հայտերի ընդունումը սկսել էր օգոստոսի 10–ից և ավարտել սեպտեմբերի 20-ին: Ընդունելության քննությունները կազմակերպվեցին հոկտեմբերի 6-ին, 7-ին, 13-ին, 14-ին, 20-ին և 21-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին