Սեմինար-քննարկում` «Մաքսային վարչարարությունը Հայաստանում» թեմայով, ինչպես նաև՝ գիտակների խաղ

Դիտումների քանակ՝ 1019

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ սեմինար-քննարկում` «Մաքսային վարչարարությունը Հայաստանում» թեմայով: Սեմինարը վարեց ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների համալիր ստուգումների բաժնի պետ, մաքսային ծառայության կապիտան, ՀՊՏՀ հանրային ֆինանսների ամբիոնի ասիստենտ Հայկ Ֆարմանյանը:  Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց մաքսային վարչարարության առանձնահատկությունները, առկա հիմնախնդիրները, դրանց լուծման եղանակները և սիրով պատասխանեց ներկաների հարցերին:
Սեմինար-քննարկմանը  ֆինանսական ֆակուլտետի բակալավրերից և մագիստրանտներից բացի՝ մասնակցեցին ՀՊՏՀ մյուս ֆակուլտետների վերոնշյալ թեմայով հետաքրքված ուսանողները: Ֆինանսական ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Շուշան Ալեքսանյանը ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության բաժնին տեղեկացրեց, որ նմանատիպ սեմինար-քննարկումները շարունակական կլինեն և կընդգրկեն ֆինանսների տարբեր ոլորտները:
Նա մեզ տեղեկացրեց նաև, որ այսօր ֆինանսական ֆակուլտետում   տեղի է ունեցել «Ի՞նչ, ե՞րբ, որտեղ»  գիտակների խաղ-մրցույթը, որին մասնակցել են հիմնականում առաջին կուրսեցիներից բաղկացած` «4+1», «Ֆինանսիա», «Մաքսային» և «Եվրո» թիմերը: Հաղթել է  «4+1» թիմը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին