Հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի կունենան ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության վերջին քննությունները

Դիտումների քանակ՝ 947
Фотография: Հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի կունենան ՀՊՏՀ հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության վերջին քննությունները Հոկտեմբերի 20-ին և 21-ին ՀՊՏՀ-ում տեղի են կունենա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության վերջին քննությունը «Օտար լեզու» առարկայից: Քննական երկու օրերի ընթացքում քննություն կհանձնի 450 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ քննության առաջին օրը 106 հոգի քննություն կհանձնի «Անգլերեն» առարկայից, 14-ը` «Ռուսերեն»-ից, 7-ը`«Գերմաներեն»-ից: Երկրորդ օրը 101 դիմորդ քննություն կհանձնի «Անգլերեն»-ից, 17-ը` «Ռուսերեն»-ից, 5-ը` «Ֆրանսերեն»-ից:  Միքայել Թավադյանը նշեց նաև, որ արդեն ավարտվել են կազմակերպչական բոլոր աշխատանքները, և քննասենյակները պատրաստ են ուսանողներին ընդունելու համար:Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդների դիմում հայտերի ընդունումը սկսել էր օգոստոսի 10–ից և ավարտել  սեպտեմբերի 20-ին:  ՀՊՏՀ  26 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 520 տեղի համար դիմել է 527 դիմորդ: Մյուս առարկաներից ընդունելության քննությունները կազմակերպվել են հոկտեմբերի 6-ին, 7-ին, 13-ին, 14-ին: Հաջողություններ ենք մաղթում բոլոր դիմորդներին:ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հոկտեմբերի 20-ին և 21-ին ՀՊՏՀ-ում տեղի են կունենա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի ընդունելության վերջին քննությունը «Օտար լեզու» առարկայից: Քննական երկու օրերի ընթացքում քննություն կհանձնի 450 դիմորդ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Միքայել Թավադյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ քննության առաջին օրը 106 հոգի քննություն կհանձնի «Անգլերեն» առարկայից, 14-ը` «Ռուսերեն»-ից, 7-ը`«Գերմաներեն»-ից: Երկրորդ օրը 101 դիմորդ քննություն կհանձնի «Անգլերեն»-ից, 17-ը` «Ռուսերեն»-ից, 5-ը` «Ֆրանսերեն»-ից: Միքայել Թավադյանը նշեց նաև, որ արդեն ավարտվել են կազմակերպչական բոլոր աշխատանքները, և քննասենյակները պատրաստ են ուսանողներին ընդունելու համար:


Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2012-2013 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրիատի դիմորդների դիմում հայտերի ընդունումը սկսել էր օգոստոսի 10–ից և ավարտել սեպտեմբերի 20-ին: ՀՊՏՀ 26 մասնագիտություններին և մասնագիտացումներին հատկացված 520 տեղի համար դիմել է 527 դիմորդ: Մյուս առարկաներից ընդունելության քննությունները կազմակերպվել են հոկտեմբերի 6-ին, 7-ին, 13-ին, 14-ին: 

Հաջողություններ ենք մաղթում բոլոր դիմորդներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին