«Սոցիալական հետազոտություններ» լաբորատորիան ներկայացնում է էլեկտրոնային վերլուծական

Դիտումների քանակ՝ 2475

ՀՊՏՀ «Սոցիալական հետազոտություններ»  գիտաուսումնական լաբորատորիան նախաձեռնել է «Հայաստան. սոցիալական միտումներ» վերլուծական էլեկտրոնային պարբերականի պատրաստում, որի առաջին թողարկումն արդեն պատրաստ է:

Լաբորատորիայի ղեկավար, տ.գ.թ., դոցենտ Ելենա Մանուկյանը ՀՊՏՀ պաշտոնական կայքի հրապարակմանն է ներկայացրել պարբերականը՝ նշելով, որ դրա նպատակն է վերլուծել և հանրությանն ամփոփ կերպով ներկայացնել Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման առավել կարևոր միտումները: Սույն թողարկման մեջ տեղ են գտել Հայաստանում աղքատության, աշխատանքի շուկայի միտումներին, տնտեսության հիմնական շարժիչ Երևանի հիմնական ցուցանիշներին վերաբերող ուսումնասիրություններ: Լաբորատորիայի ղեկավարը մեզ հետ զրույցում շեշտադրեց, որ ՀՀ ԱՎԾ-ն առաջին անգամ հրապարակել է ՀՆԱ մարզային ցուցանիշները, ինչը դարձել է իրենց ուսումնասիրման առարկան:

Պարբերականի առաջին թողարկմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին