ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վաղը բաց դաս կվարի ՀՊՏՀ–ում
11.10.2012
Դիտումների քանակ՝ 864
Սիրելի ուսանողներ, հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ վաղը՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 10.30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կվարի բաց դաս, որի ժամանակ նախարարը կներկայացնի այս տարվանից մագիստրոսական նոր կրթական ծրագրով ՀՊՏՀ–ում իրականացվող «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացումը, կխոսի բուհում նախարարության կողմից նախատեսվող ներդրումային ծրագրի մասին։ Բուհում իրականացվող մագիստրոսական կրթական ծրագրին, ինչպես նաև նախարարության հետ համագործակցությանը կանդրադառնա նաև ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը։ Ողջույնի խոսքով հանդես կգա նաև Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրեն Արտակ Ղազարյանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին