ՀՊՏՀ-ում կանցկացվի մարզական խաղերի միջֆակուլտետային առաջնություն

Դիտումների քանակ՝ 665
Photo: ՀՊՏՀ-ում կանցկացվի մարզական խաղերի միջֆակուլտետային առաջնությունՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ «Ուսանողական աշուն» փառատոնի շրջանակներում  ՀՊՏՀ-ում կանցկացվի մարզական խաղերի միջֆակուլտետային առաջնություն: Ուսանողներն իրենց ուժերը կչափեն վոլեյբոլի,  ֆուտբոլի, սեղանի թենիսի և շախմատի բնագավառներում: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ կազմվել է միջֆակուլտետային մարզական խաղերի կանոնադրություն և այն հաստատվել է ՀՊՏՀ ռեկտորի կողմից: Մարզական խաղերի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան ՀՊՏՀ ֆակուլտետների վոլեյբոլի հավաքականները: Լևոն Սամվելյանի խոսքով` տարբեր մարզաձևերից հաղթողները կպարգևատրվեն համապատասխան դիպլոմներով ու մեդալներով: Նախատեսված են նաև մրցանակներ տարբեր անվանակարգերում:ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի և ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ «Ուսանողական աշուն» փառատոնի շրջանակներում ՀՊՏՀ-ում կանցկացվի մարզական խաղերի միջֆակուլտետային առաջնություն: Ուսանողներն իրենց ուժերը կչափեն վոլեյբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի և շախմատի բնագավառներում: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ Լևոն Սամվելյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ կազմվել է միջֆակուլտետային մարզական խաղերի կանոնադրություն և այն հաստատվել է ՀՊՏՀ ռեկտորի կողմից: Մարզական խաղերի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին: Այդ օրը մրցահարթակ դուրս կգան ՀՊՏՀ ֆակուլտետների վոլեյբոլի հավաքականները: Լևոն Սամվելյանի խոսքով` տարբեր մարզաձևերից հաղթողները կպարգևատրվեն համապատասխան դիպլոմներով ու մեդալներով: Նախատեսված են նաև մրցանակներ տարբեր անվանակարգերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին