ՀՊՏՀ պաշտոնական կայքում բացվել է «Ուսանողական վարկեր» բաժինը

Դիտումների քանակ՝ 917

ՀՊՏՀ սիրելի ուսանողներ, այսուհետ ՀՊՏՀ պաշտոնական կայքի (asue.am) «Կյանքը ՀՊՏՀ-ում» բաժնի «Ուսանողական կյանք» խորագրի ներքո կգործի «Ուսանողական վարկեր» ենթախորագիրը, որտեղ կարող եք ծանոթանալ տարբեր բանկերի կողմից առաջարկվող ուսանողական վարկերին: Բանկերից ներկայացված առաջարկները տրամադրել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Անուշ Մարգարյանը։ Ներկայացվող առաջարկների հետ կապված հարցերի դեպքում պետք է դիմել հաշվապահական հաշվառման բաժին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին