ՀՊՏՀ ձեռքի գնդակի հավաքականը նվաճել է արծաթե մեդալ
08.10.2012
Դիտումների քանակ՝ 973
Հոկտեմբերի 6-ին` շաբաթ օրը, ավարտվել է հանրապետական ուսանողական 13-րդ մարզական խաղերի ձեռքի գնդակի տղաների առաջնությունը: ՀՊՏՀ հավաքականը, վճռական խաղում հաղթելով Արցախի պետական համալսարանի թիմին, 6 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և նվաճել արծաթե մեդալ: Այս մասին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության ամբիոնի դոցենտ Կառլեն Սարգսյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ առաջին հորիզոնականը զբաղեցրել են ԵՊՀ, երրորդը` Արցախի պետական համալսարանի թիմերը: Խաղի ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին շնորհավորել, մեդալներ և դիպլոմներ է հանձնել Ուսանողական մարզական ֆեդերացիայի քարտուղար Հենրիկ Մոկացյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը շնորհավորում է ՀՊՏՀ ձեռքի գնդակի հավաքականի տղաներին, հավաքականի մարզիչ Կառլեն Սարգսյանին, և հաղթանակած մյուս թիմերին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին